ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԳԱՎԱՌԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ
ՀԻՄՆԱԴՐՎԵԼ Է ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ
Գավառի պետական համալսարանը, լինելով Գեղարքունիքի մարզի միակ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունը, գիտակրթական աշխատանքներից զատ կարևորում է նաև սոցիալ-մշակութային գործունեությունը:
Կարդալ ավելին>>>
Համալսարանում հիմնադրվել է պատմության թանգարան` հետևյալ բաժիններով. հնագիտական, ազգագրական, ռազմա-հայրենասիրական:
Թանգարանն ունի համալիր նշանակություն` պատմագիտական, իմացաբանական, տեղեկատվական, ուսուցողական, մեթոդաբանական, և իհարկե հայրենասիրական:
Թանգարանը խնդիր ունի ներկայացնելու նաև համալսարանի հիմնադրման և կայացման պատմությունը, ԳՊՀ հիմնադիր ռեկտոր Հրանտ Հակոբյանի բեղուն գործունեությունը և գիտական ժառանգությունը: «Բոլոր նախադրյալները կան, որպեսզի նորաստեղծ թանգարանը` իր տեսակի ու ցուցանմուշների առումով դառնա բացառիկ և օրինակելի թանգարան»,-ասում է թանգարանի հիմնադիր, ԳՊՀ պրոֆեսոր Վարշամ Ավետյանը: Թանգարանում առկա են մեկուկես հազարի հասնող հնագիտական, ազգագրական, դրամագիտական, արվեստագիտական արժեքավոր նյութեր ու վավերագրական փաստաթղթեր: Դրանք շուրջ հինգ տասնամյակների ընթացքում` պեղումներով, նվիրատվությամբ, անձնական միջոցներով ձեռք է բերել համալսարանի դասախոս Վարշամ Ավետյանը և սիրահոժար նվիրել համալսարանին, ինչի արդյունքում էլ հիմնադրվել է թանգարանը:
Արդեն իսկ ցուցադրված են եզակի նմուշներ, որոնք իրենցից գիտական մեծ արժեք են ներկայացնում և կարող են պատիվ բերել ցանկացած թանգարանի: Դրանց շարքին են դասվում շուրջ 40-50 միլիոն տարվա հնության ծովային խխունջների խեցիները, որոնք հայտնաբերվել են Եղեգնաձորի քարհանքերի ստորին շերտերից և անհիշելի ժամանակներում մեր տարածքի ջրածածկ լինելու փաստի լավագույն վկայությունն են:
Հավաքածուներում կան մաքուր ցորենի հինգ հազար տարվա հնության նմուշներ:
Մեծ արժեք են ներկայացնում բրոնզե աշխատանքային գործիքները, զենքերը, զարդերը, ծիսական նպատակների համար պատրաստված կենդանակերպ և մարդակերպ պատկերազարդերով պաշտամունքային իրերը, բրոնզե գոտիները, ինչպես նաև հին մետաղադրամները:
Թանգարանի ստեղծումը բարդ, հետևողական աշխատանք պահանջող, սակայն պատվաբեր գործ է, քանզի թանգարանային նյութերը վաղ անցյալի խոսուն վկաներն են, մնայուն արժեքներ և կարևոր ժառանգություն` ապագա սերունդներին: Թանգարանի շնորհիվ ոչ միայն կհարստանան ուսանողների գիտելիքները, կամրապնդվի հայրենասիրական ոգին, այլև մոռացության փոշուց կմաքրվեն և կպահպանվեն հայ ժողովրդի անցյալում ստեղծած և մեր օրերում թանկարժեք մասունք դարձած գանձերը:
ԳՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ` «ԿՏՈՐ ՄԸ ՀԱՅՐԵՆԻՔ»
ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅԱՆ ՀԱՂԹՈՂՆԵՐ
Այսօր կայացավ ՀՀ սփյուռքի նախարարության և Համաշխարհային հայկական կոնգրեսի կողմից կազմակերպված «Հայապահպանության գործում ունեցած նշանակալի ավանդի համար» համահայկական 2011թ. մրցանակաբաշխության հաղթողների պարգևատրման հանդիսավոր արարողությունը:
Կարդալ ավելին>>>
Ներկա էին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահներ Արամ Սարգսյանը և Վլադիմիր Աղայանը, գիտնականներ, դասախոսներ, լրագրողներ, մրցույթի մասնակիցներ և այլոք:
Մրցանակաբաշխության նպատակն է նպաստել Սփյուռքի համայնքներում հայ ազգային ինքնության պահպանմանն ու զարգացմանը, գնահատել այս հույժ կարևոր գործում կազմակերպությունների և անհատների ունեցած ներդրումը:
«Կտոր մը Հայրենիք» երիտասարդական հայագիտական հետազոտությունների, շարադրությունների, ստեղծագործությունների մրցույթի արդյունքում 1-ին կարգի 6 մրցանակային տեղերից 1-ը զբաղեցրել է ԳՊՀ ներկայացուցիչ Ալինա Զոհրաբյանը: 2-րդ կարգի 8 մրցանակային տեղերից 1-ը զբաղեցրել է ԳՊՀ ներկայացուցիչ Մարիաննա Մուսոյանը: 3-րդ կարգի 10 մրցանակային տեղերից 5-ը զբաղեցրել են ԳՊՀ ուսանողներ Մարինե Տոնոյանը, Նարինե Ասատրյանը, Ռուզան Ասատրյանը, Սաթենիկ Ավագյանը և Օվսաննա Նադարյանը :
Նախարար Հրանուշ Հակոբյանը դիպլոմներ, դրամական և խրախուսական մրցանակներ հանձնեց մրցույթի հաղթողներին:
ՆՈՐ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԵՌԱԿԱ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ
Այսօր մեկնարկեցին ԳՊՀ հեռակա ուսուցման ֆակուլտետի դասընթացները:
Գավառի պետական համալսարանի հեռակա ուսուցման ֆակուլտետում սովորում է ավելի քան 1000 ուսանող` յոթ մասնագիտությունների գծով` «Հայոց լեզու և գրականություն»,
«Ռուսաց լեզու և գրականություն», «Պատմություն /իրավունքի հիմունքներ/», «Աշխարհագրություն», «Մանկավարժություն և մեթոդիկա /տարրական կրթության/», «Իրավագիտություն», «Հաշվապահական հաշվառում»:
Կարդալ ավելին>>>
ԳՊՀ-ն այս տարի համալրվել է նոր մասնագիտություններով. 2012-2013 ուստարվանից ԳՊՀ հեռակա ուսուցման ֆակուլտետում գործելու են «Սերվիս», «Քարտեզագրություն և կադաստրային գործ», «Կենսաբանություն», «Բնապահպանություն և բնօգտագործում», «Ինֆորմատիկա և հաշվողական տեխնիկա» եւ «Դեղագործական քիմիա» մասնագիտությունները:
ԳՊՀ նորաբաց «Սերվիս» բաժնում կպատրաստվեն սերվիսի, զբոսաշրջության և ծառայությունների այլ ոլորտի մասնագետներ:
«Քարտեզագրություն եւ կադաստրային գործ» բաժնում սովորող ուսանողները կարող են աշխատել կադաստրի ստորաբաժանումներում, ինչպես նաեւ նախագծային ինստիտուտներում` որպես քարտեզագրողներ:
«Դեղագործական քիմիա» բաժնում կպատրատվեն դեղագործ քիմիկոսներ: Շրջանավարտների աշխատանքի բնագավառը շատ լայն է` հիվանդանոցներ, դեղատներ, դեղագործական կազմակերպություններ եւ այլն: Ուսումնառության ընթացքում ուսանողները կուսումնասիրեն դեղերի պատրաստման տեխնոլոգիան, կբացահայտեն դեղագործության մասնագիտական գաղտնիքները:
Հայտարարություններ
Հեռակա ուսուցման ֆակուլտետի քննաշրջան
Ուսանողական հանրապետական գիտաժողով
Ուսանողական
Կյանք
ք.Գավառ,Ազատության 1
Հեռախոս`
(374264) 2 57 75
(374264) 3 05 01
(37410) 28 20 75
Ֆաքս` (37410) 28 20 75
Էլ. փոստ` info@gsu.am







