Պրոֆեսոր Հրանտ Խաչատուրի Հակոբյանի նվիրական երազանքը հայրենի եզերքում կրթօջախ հիմնելն էր, ինչը հնարավոր եղավ իրականացնել միայն Հայաստանի Հանրապետության անկախության հռչակումից հետո, երբ ՀՀ կառավարության 1993 թվականի մայիսի 5-ի որոշմամբ ազդարարվեց Գավառի պետական համալսարանի ծնունդը: Համալսարանի հիմնադրման գործում անգնահատելի աջակցություն ցուցաբերեց Ազգային ժողովի պատգամավոր Հրանուշ Հակոբյանը: Համախմբվեցին նվիրյալ դասախոսներ ու աշխատակիցներ, և աստիճանաբար համալսարանը կայացավ, ինքնահաստատվեց Հայաստանի Հանրապետության բուհական համակարգում և Գեղարքունիքի մարզում ձեռք բերեց ոչ միայն գիտական, կրթական, մշակութային, այլև սոցիալ-տնտեսական, ժողովրդագրական կարևոր նշանակություն: Համալսարանում մեկը մյուսի հետևից բացվեցին նոր ֆակուլտետներ ու ամբիոններ, ստեղծվեցին բոլոր անհրաժեշտ կառուցվածքային ստորաբաժանումները: Այսօր համալսարանում իրականացվում են առկա և հեռակա կրթական ծրագրեր, կազմակերպվում են վերապատրաստման ու որակավորման բարձրացման դասընթացներ, ընդլայնվում է արտաքին համագործակցության ուղեծիրը: Գավառի պետական համալսարանը դինամիկ զարգացող բուհ է, որը ժամանակի հրամայական պահանջներին համապատասխան ծավալում է ուսումնական, ուսումնամեթոդական, գիտահետազոտական, դաստիարակչական գործունեություն, ապահովում որակյալ կրթություն, պատրաստում մրցունակ մասնագետներ:

Բեռնում 0%
Մեր հասցեն

ք.Գավառ, Հրանտ Հակոբյան փ.1
Հեռախոս`
(374264) 2 57 75
(060) 46 12 99
(060) 46 02 01
Ֆաքս` (060) 46 02 01
Էլ. փոստ` info@gsu.am

ԳԱՎԱՌԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Գլխավոր >> Նորություններ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«ԼԻՐ ԱՐՔԱ»-Ն` ԳՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ԱՉՔԵՐՈՎ Մարտ 30

Գավառի պետական համալսարանի Բանասիրական և Հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետների համատեղ ջանքերի շնորհիվ կազմակերպվել էր ապագա բանասերների և իրավաբանների գրական հանդիպում:

Քննարկման առարկան Վիլյամ Շեքսպիրի «Լիր արքա» ողբերգությունն էր: Ուսանողները լսարանին ներկայացրին Շեքսպիրի կենսագրությունը, անդրադարձան նրա ստեղծագործությանը, «Լիր արքա» ողբերգության սյուժեին, նրանում արծարծված խնդիրներին:

Բեմականացվեց նաև ողբերգության մի հատված:

Հանդիպման ընթացքում ուսանողները գրական երկը դիտարկեցին թե՛ բանասիրական և թե՛ իրավական տեսանկյուններից:

«Նմանօրինակ քննարկումների նպատակը ուսանողների մոտ գիտավերլուծական մտքի զարգացումն ու ընթերցասիրության խթանումն է»,- ասաց ԳՊՀ արտասահմանյան գրականության դասախոս, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Արա Առաքելյանը:

Բանասիրական ֆակուլտետի շրջանավարտների միության նախագահ Արմինե Պետրոսյանը նշեց, որ նման հանդիպում-քննարկումները կլինեն շարունակական:


 30.3.2013
Նորությունն ընթերցվել է 260 անգամ